ԿԻՆ: Հիվանդություններ
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
Երևի թե բոլոր կանայք, ովքեր միմյանց հետ զրուցում են ինտիմ թեմաններով, հաճախ են իրար հարց տալիս՝ իսկ դու հեշտոցի արտադրություն ունենո՞ւմ ես և նույնքան հաճախ էլ միմյանցից լսում են դրական պատասխան՝այո´, ու միասին էլ սկսում են քննարկել, թե դա ինչի՞ հետ կարող է կապված լինել և ի՞նչ անել՝ այդ տհաճ երևույթից ազատվելու համար: Հաճախակի դառնալու դեպքում երևույթն իսկապես սկսում է հուզել և տհաճություն պատճառել կանանց: Խնդրին անդրադարձավ և երևույթի մասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:
«Կա հեշտոցի արտադրության մի քանի տեսակ՝ կաթնաշոռի տեսքով, թափանցիկ, դեղին լորձային, հոտով կամ առանց հոտի, այս բոլորին բնորոշ է հարուցիչի առկայությունը՝ հիմնական նպաստող գործոնը իմունիտետի անկումն է»,- խոսելով թեմայից՝ պարզաբանեց գինեկոլոգը: Նրա խոսքով՝ երևույթն հիմնականում հանդիպում է 17-35 տարեկան կանանց և օրիորդների շրջանում: «Գոյություն ունեն պայմանական ախտածին մանրէներ, որոնք իմունոդեֆիցիտ վիճակի հետ կապված ակտիվանում են, հիմնական դերը տրվում է սնկերին և գարդներելային: Երևույթը հիմնականում կապված է տեղային իմունիտետի անկման հետ, բավական է կինը կամ աղջիկը ինչ-որ գրիպով կամ նմանատիպ հիվանդությամբ հիվանդանա, և այնտեղ մի ախտածին մանրէ ակտիվանա»,- շարունակելով թեման՝ պարզաբանեց Նորայր Ղուկասյանը:
Ըստ նրա՝ երևույթը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ աղջիկը, հիվանդանալով ինչ-որ հիվանդությամբ, օգտագործում է անտիբիոտիկներ, որն էլ կարող է պատճառ դառնալ հեշտոցում սնկերի առաջացման, սա էլ իր հերթին կրկին կբերի հեշտոցային արտադրության: «Պատճառ կարող են հանդիսանալ նաև տարատեսակ համակարգային հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես տեղի է ունենում իմունիտետի անկում՝ ևս բերելով հեշտոցային արտադրության»,- հավելեց մասնագետը:
Նորայր Ղուկասյանն անդրադարձավ նաև այն հիմնական խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ հեշտոցային արտադրության հետևանքով. «Անընդհատ կրկնվող արտադրությունը կարող է բերել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, կպումային հիվանդության, ինչու չէ նաև՝ անպտղության»: Խնդիրներից և տհաճ երևույթից խուսափելու համար՝ գինեկոլոգը կանանց և աղջիկներին խորհուրդ է տալիս լինել հետևողական՝ զգալով, որ երևույթը դառնում է կրկնվող գործընթաց 'անպայման դիմել բժշկի և ստանալ լիարժեք բուժում:
Մեդ-Պրակտիկ
07.01.2016
Հարգելի Roza, բարև Ձեզ: Հղիության երկրորդ եռամսյակում քսվող արյունային արտադրությունը վիժման սպառնալիքի նշան է: Եթե արտադրությունը շարունակվում է հարկավոր է դիմել գինեկոլոգի:
Մեդ-Պրակտիկ
07.01.2016
Հարգելի Nune, բարև Ձեզ: Սեռական ուղիներից կաթնային արտադրություն, որն ուղեկցվում է քորով և այրոցի զգացումով բնորոշ է սնկերին: Երեխայի համար կոնկրետ սնկերը վտանգավոր չեն, սակայն հարկավոր է ստանալ բուժում, քանի որ սնկային ախտահարման դեպքում կարող է միանալ նաև երկրորդային ինֆեկցիա, որն արդեն կարող է վտագավոր լինել:
Մեդ-Պրակտիկ
07.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: Հղիության առաջին եռամսյակում կլոտրմազոլի օգտագործումը հակացուցված է: Արտաքին օգտագործման դեպքում հարկավոր է կրեմը բարակ շերտով քսել վուլվայի մաշկին և լորձաթաղանթներին, օրը երեք անգամ մոտ 4 շաբաթ: Վագինալ կրեմը հարկավոր է օգտագործել օրը մեկ անգամ, 3 օր: Հարկավոր է կատարել լվացում երիցուկի թուրմով, այնուհետ մոտ 5գր կևեմը ապլիկատորի օգնությամբ հեշտոց մտցնել: Պետք է նշեմ, որ հղիության ընթացքում ցանկացած տեսակի դեղորայք հարկավոր է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ:
Anushik
07.01.2016
Anushik
07.01.2016
Մեդ-Պրակտիկ
05.01.2016
Հարգելի Նունե, բարև Ձեզ: Կրկնվելու հավանականությունը կախված է պոլիպների տեղակայումից, դրանց հեռացման մեթոդից, օրգանիզմի հորմոնալ ֆոնից և այլ հանգամանքներից: Ինչ վերաբերում է էրոզիային, ևս կախված է բուժման մեթոդից: Եթե կատարվել է արգանդի պարանոցի էլեկտրոկոնիզացիա, էրոզիան չի կարող կրկնվել: Ինչ վերաբերում է կրծքագեղձերի կիստաներին, բուժման համար հարկավոր է անպայման դիմել մամոլոգի: Ինքնաբուժությամբ զբաղվել միանշանակ չի կարելի:
Ani
04.01.2016
Roza
04.01.2016
Nune
04.01.2016
Նունե
02.01.2016
Մեդ-Պրակտիկ
01.01.2016
Հարգելի Shoxer, բարև Ձեզ: Միայն սնկերը անպտղության պատճառ չէին կարող լինել:
Մեդ-Պրակտիկ
01.01.2016
Հարգելի Anush Ghazaryan, բարև Ձեզ: Ամեն դեպքում Ձեր բուժումը լիարժեք չի եղել կամ միգուցե կիսատ եք թողել: Արտադրության բնույթի փոփոխությունը վկայում է այն մասին, որ հեշտոցի միկրոֆլորան որոշ չափով վերականգնվել է, բայց բուժումը չի շարունակվել: Քանի որ կոնկրետ չգիտենք ինչն է պատճառը, բուժում առաջարկել խելամիտ չի լինի: Խորհուրդ կտայի ևս մեկ անգամ հանձնել քսուքի անալիզ: Ինչ վերաբերում է կեսարյանին, այն պատճառ չէր կարող լինել:
Shoxer
29.12.2015
anush ghazaryan
27.12.2015
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Anush Ghazaryan, բարև Ձեզ: Սնկերի դեպքում նշանակված բուժումը բավականին էֆեկտիվ է: Բայց նախորդ նամակում, Դուք նշել եք, որ արտադրությունը կանաչավուն է, հոտով, որն այնքան էլ բնորոշ չէ սնկերին: Ցանկալի է նորից քսուք հանձնել, մեկ այլ լաբորատորիայում, ամենայն հավանականությամբ կա ինֆեկցիա:
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Shoxer, ինչպես նշեցի Ձեր նկարագրածն ավելի բնորոշ է սնկերին, դրանց առաջացման հիմնական պատճառը հեշտոցի միկրոֆլորայի խանգարումն է: Լիարժեք բուժման համար հարկավոր են հակասնկային միջոցներ, և արտաքին և ներիքն ընդունման, ինչպես նաև միկրոֆլորան կարգավորող միջոցներ: Դուք կարող եք օգտագործել կլոտրիմազոլի կամ այլ հակասնկային մոմիկներ, 5-7 օր: Երեկոյան քնելուց առաջ կատարեք լվացում երիցուկի թուրմով, այնուհետ դրեք մոմիկը: Շարունակեք Լինեքս-ի ընդունումը, ամուսինը ևս կարող է խմել: Բացի այդ հարկավոր է Ֆլուկոնազոլ 150մգ, ընդամենը մեկ կապսուլա, շաբաթվա ցանկացած օրը, և Դուք և ամուսինը: Ամուսինը նույնպես կարող է լվացումներ կատարել երիցուկով, այնուհետեև կլոտրմազոլի քսուք, նորից 5-7 օր:
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Vartuhi, բարև Ձեզ: Նախ հարկավոր է պարզել քորի պատճառը, դա կարող է լինել ինֆեկցիոն բնույթի, ալերգիկ և այլն: Հարկավոր է հանձնել քսուք: Քորի հետևանքվով մեխանիկորեն վնասվում է մաշկը, որը միզելուց առաջացնում է այրոցի, մրմռոցի զգացում: Եթե երկցուկի թուրմով լվացումները չեն օգնել, դա նշանակում է, որ պատճառը միայն արտաքին չէ: Օգտագործեք միայն բնական ծագման սպիտակեղեն, որոշ ժամանակ սեռական կյանքով մի ապրեք, քանի որ դա ևս նպաստում է բորբոքային պրոցեսի ակտիվացմանը, շարունակեք լվացումները, կարող եք լվացումից հետո տվյալ հատվածներում տալկ ցանել, դա կպաշտպանի մեխանիկական վնասումից: Եթե որոշ ժամանակ անց չանցնի, հարկավոր է դիմել բժշկի և հանձնել քսուք:
anush ghazaryan
26.12.2015
Shoxer
21.12.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2015
Հարգելի Shoxer, ես խնդրել էի նշել, ինչ դեղորայք եք ստացել:
Vartuhi
20.12.2015
Shoxer
19.12.2015
Մեդ-Պրակտիկ
19.12.2015
Հարգելի Shoxer, բարև Ձեզ: Արտադրության պատճառները տարբեր են, Ձեր նկարագրածն ավելի բնորոշ է սնկերին: Խնդրում եմ գրեք, ինչ բուժում եք ստացել: Կփորձենք օգնել Ձեզ:
Shoxer
18.12.2015
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Սերինե, բարև Ձեզ: Դեղնավուն արտադրությունը, որն ուղեկցվում է այրոցի քորի զգացումով, դիտվում է սեռական ճանապարհով փոխանցովող ինֆեկցիաների, մասնավորապես տրիխոմոնիազի ժամանակ, սակայն վերջնականապես համոզվելու համար հարկավոր է հանձնել հեշտոցի քսուք: Խորհուրդ կտայի դիմել գինեկոլոգի և համապատասխան բուժում ստանալ: Ամուսինը ևս պետք է ստանա նույն բուժումը:
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Lusine, բարև Ձեզ: Միգուցե նկատի ունեք փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն: Խնդրում եմ մանրամանեք, կոնկրետ որ օրգանների բորբոքման մասին է խոսքը, քանի որ փոքր կոնքը լայն հասկացություն է, և ինչ բուժում եք ստացել:
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի LAURA, բարև Ձեզ: Ստորին վերջույթներում ցավը կարող է կապված լինել ոսկրերի, մկանների, հոդերի հետ, ինչպես նաև ունենա անոթային բնույթ: Միայն ցավով կողմնորոշվել ինչ խնդիր է, դժվար է: Կարևոր է ցավի բնույթը, տեղակայումը:
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Narine Mnacakanyan, բարև Ձեզ: Կաթնաշոռանման արտադրություն հիմնականում նկատվում է սնկային ախտահարման ժամանակ, սակայն համոզվելու համար հարկավոր է հեշտոցի քսուք հանձնել: Քանի որ կույս եք, մոմիկներ չեք կարող օգտագործել: Կարող եք կատարել լվացումներ երիցուկի թուրմով, հեքսիկոնի լուծութով: Արտաքինից կարող եք 5 օր օգտագործել կլոտրիմազոլի քսուք 1%-ոց: Քանի որ սնկերի հիմնական պատճառը միկրոֆլորայի խախտումն է, ցանկալի է նաև օգտագործել միկրոֆլորան կարգավորող միջոցներ, օրինակ լինեքս, նարինե և այլն:
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Anush Ghazaryan, բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք ինչ է հայտնաբերվել, և ինչ բուժում եք ստացել: Կփորձենք օգնել Ձեզ:
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Nune, բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք երկու ձվարանն էլ հեռացված է, թե ոչ և վիրահատությունից հետո որևէ դեղորայքային բուժում ստացել եք այս ընթացքում, թե ոչ:
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն